Նորություններ

Վերադառնալ
24.12.2018

Կրթահամալիրի քոլեջում ամանորյա տրամադրություն է

Կրթահամալիրի քոլեջում ամանորյա տրամադրություն է

Ամանորի նախօրեին հետաքրքիր ավանդույթ է դարձել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի մասնաշենքի լսարանների և միջանցքների տարեմուտի մոտիվներով հարդարելն ու կահավորելը: Այդ հրաշալի ավանդույթի հեղինակները քոլեջի անձնակազմն ու սովորողներն են:

Աշխատակիցներն ու սովորողներն ամանորյա վառ լույսերի ներքո տեղադրել են գեղեցիկ բուխարիներ ու հեքիաթային տնակներ, յուրահատուկ փայլփլող տոնածառներ ու աստղափայլ ամպհովանիներ:

Եթե ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից և հայտնվել իրական հեքիաթում, հրավիրում ենք քոլեջ՝ վայելելու տոնական ամբողջ հմայքը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: