Դիմորդ 2018


24.12.2018 00:12

Արտահերթ ընտրությունների ընթացքում անթերի ծառայության համար խրախուսվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ

Արտահերթ ընտրությունների ընթացքում անթերի ծառայության համար խրախուսվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ

ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում գերազանց ծառայության համար ՀՀ ոստիկանության պետի կողմից բարձր գնահատականի են արժանացել  նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողները:

2018թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում  կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ծառայողներին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանի երախտիքի խոսքերը 2018թ. դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում կրթահամալիրի ծառայողների կատարած ծառայության համար, նույնպես շնորհակալություն հայտնեց նրանց հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունենալու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու առթիվ, որի համար  համաձայն ՀՀ ոստիկանության պետի հրամանի՝ խրախուսանքի արժանացան կրթահամալիրի հետևյալ ծառայողները. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյան, ուսումնական կենտրոնի ընդհանուր պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Բաղդասարյան, ծառայության բաժնի կուրսի պետ, ոստիկանության կապիտան Ա. Անտոնյան, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ս. Մխիթարյան, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ե. Չերնեցկայա, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Գրիգորյան, գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության կապիտան Ա. Խաչատրյան, տնտեսական բաժնի կրտսեր տեսուչ, ոստիկանության  ավագ ենթասպա Կ. Բաղդասարյան:

Ծառայությանը մասնակցել էր նաև կրթահամալիրի սովորողների զգալի մասը, որոնց ծառայության վերաբերյալ գեներալ-մայոր Մ. Բաբայանն առանձին հիշատակեց՝ բարձր գնահատելով նրանց իրականացրած ծառայությունը:

Կրթահամալիրի 35 աչքի ընկած ծառայողներին, այդ թվում՝ սովորողներին, կրթահամալիրի պետի հրամանով հայտարարվեց շնորհակալություն: