Նորություններ

Վերադառնալ
24.12.2018

Թիվ 175 միջնակարգ դպրոցի սաները կրթահամալիրում

Թիվ 175 միջնակարգ դպրոցի սաները կրթահամալիրում

Դպրոցականների համար այսօր ծանոթությունների օր էր։ Թիվ 175 միջնակարգ դպրոցի ավագ դասարանի աշակերտները եկել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիր` ծանոթանալու կրթահամալիրի սովորողների առօրյային։ Նրանք շրջեցին կրթահամալիրի տարածքում։ Սեղմ ժամանակահատվածում ծանոթացան ոստիկանության պատմությանը, ինչպես նաև կրթահամալիրում ընթացող ուսումնական գործընթացին։ Ամենահետաքրքիրն աշակերտների համար հրաձգարանն էր, որտեղ նրանք ականատես եղան հրաձգության դասին։

Աշակերտները եղան նաև մարզասրահում և համոզվեցին, որ կրթահամալիրի սովորողներն ունեն ֆիզիկական պատրաստականության բարձրացման համար բոլոր պայմանները։