Նորություններ

Վերադառնալ
24.05.2019

Բանավեճ-քննարկում քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստում

Բանավեճ-քննարկում քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստում

2019 թվականի մայիսի 24-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2018-2019 ուսումնական տարվա վեցերորդ նիստը՝ բանավեճ-քննարկման ձևաչափով:   

Նիստին ներկա էր քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի և գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը:

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ Մ.Մարկոսյանը գիտական խմբակի անդամներին հայտնեց, որ բանավեճ-քննարկմանը ցանկություն հայտնած սովորողներին նախապես տրվել էր առաջադրանքը՝ իրավիճակային խնդրի տեսքով, և սովորողները բաժանվել էին երկու խմբի՝ մեղադրանքի կողմ և պաշտպանության կողմ:

Բանավեճ-քննարկման ընթացքում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի և անվճար ուսուցման 2-րդ և 3-րդ կուրսերի վեց սովորողներ ներկայացրին իրենց դիրքորոշումն ու փաստարկներ բերեցին, հարցեր ուղղեցին միմյանց:

Բանավեճ-քննարկման ավարտին Մ.Մարկոսյանը շեշտադրեց բանախոսների ելույթների ուժեղ և թույլ կողմերը, կոնկրետ օրինակի վրա պարզաբանեց իրավական նորմերի մեկնաբանման հնարքները: