Նորություններ

Վերադառնալ
23.08.2019

Հանդիպում քոլեջի դիմորդների հետ

Հանդիպում քոլեջի դիմորդների հետ

Ընդունող հանձնաժողովը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, 2019թ. օգոստոսի 23-ին հանդիպեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների հետ: Հանդիպման ընթացքում Մ. Բաբայանը  դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին, ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին, պայմաններին և հույս հայտնեց, որ շուտով լավագույններին կտեսնի կրթահամալիրի սովորողների շարքերում:

Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկները: