Դիմորդ 2019


22.08.2019 00:08

Հայտնի են ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման ընդունելության արդյունքները

Հայտնի են ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման ընդունելության արդյունքները

2019 թվականի օգոստոսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման դիմորդները հանձնեցին ընդունելության ստուգումները հայոց լեզվի իմացության, մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության գնահատման նպատակով։

Ընդունելության հանձնաժողովը,  քննարկելով   ընդունելության ստուգումների արդյունքները, որոշեց ընդհանուր մրցույթով անցած համարել  45 դիմորդի:

Արձանագրվեց հերթական առաջընթացը. այս տարի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման համար ընդունվածների քանակը 45 տոկոսով աճել է նախորդ տարի ընդունվածների քանակի համեմատ (նախորդ տարի ընդունվել էին 31-ը):

Շնորհավորում ենք բոլոր ընդունված դիմորդներին: Այսօր դուք գրանցեցիք ձեր կյանքի կարևոր հաղթանակներից մեկը և հնարավորություն ստացաք դառնալու ոստիկանական  ընտանիքի անդամ: Սա մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որին արժանանում են միայն լավագույնները: