Դիմորդ 2018


22.01.2019 00:01

Նրանք ուխտեցին հավատարիմ լինել հայրենիքին

Նրանք ուխտեցին հավատարիմ լինել հայրենիքին

2019թ. hունվարի 22-ին հայրենիքին, պետությանը ծառայելու հանդիսավոր երդում տվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողները: Նրանք ուխտեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը: 

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը, ինչպես նաև սովորողների հարազատները:

Ավարտին Մ. Բաբայանը շնորհավորեց սովորողներին և ասաց, որ ընտրված ճանապարհը մեծ ու պատասխանատու քայլ է իրենց համար:

 Ուշագրավ էր նաև ոստիկան լինելու պատրաստակամությունը հայտնած սովորողների հանդիսավոր երթը, որն ավարտվեց ՀՀ օրհներգով: