Դիմորդ 2018


29.01.2018 00:01

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի առաջին նիստը

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի առաջին նիստը

         2018 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի առաջին նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի, հեռակա ուսուցման ֆակուլտետի և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի ընդհանուր թվով 17 նախկին սովորողների դիմումները՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում համապատասխան կուրսերում իրենց վերականգնելու վերաբերյալ:

          Քննարկման արդյունքում որոշում կայացվեց 17 նախկին սովորողներին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում համապատասխան կուրսերում վերականգնելու միջնորդությամբ դիմել ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին: