Նորություններ

Վերադառնալ
15.01.2018

Կայացավ կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստը

Կայացավ կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստը

Սույն թվականի հունվարի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստ` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Ս. Համբարձումյանի նախագահությամբ, որին, խորհրդի անդամներից բացի, մասնակցում էին ներկայացուցիչներ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմից և կառուցվածքային ստորաբաժանումներից:

Նիստի օրակարգում դրված էր 1 հարց` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից 2017 թվականի ընթացքում կատարած աշխատանքների քննարկում և ամփոփում: Հաշվետու ելույթներով հանդես եկան կրթահամալիրի պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ, ինքը և կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Վ. Մուրադյանը,  կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գ. Գևորգյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ա. Ս. Մնացականյանը, կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Տ. Պ. Բաղդասարյանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա. Պ. Ղազարյանը, կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վ. Է. Ներսիսյանը, կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Է. Սուքիասյանը, կրթահամալիրի ծառայության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Ռ. Խաչատրյանը, կրթահամալիրի պետի տեղակալ տնտեսական ապահովման գծով, ոստիկանության գնդապետ Ա. Հ. Գալոյանը և կրթահամալիրի քարտուղարության պետ, ոստիկանության փոխգնդապետ Թ. Ն. Քոչարյանը:

Ամփոփելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կատարված աշխատանքները` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը դրանք գնահատեց «լավ», միաժամանակ տալով հանձնարարականներ.

_ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպել և անցկացնել մրցույթ` դերային և ինտելեկտուալ խաղեր` տարբեր ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետի սովորողների մասնակցությամբ,

_ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմի հետ ծառայողական պարապմունքների ընթացքում անցկացնել «Ռադիոակտիվ նյութերի տեսակները և դրանց վտանգավորությունը» թեմայով պարապմունք:

Նիստը սկսելուց առաջ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Հայրապետյանը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության կողմից շնորհակալագիր և հուշամեդալ հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանին։ Ոստիկանության գնդապետ Գ. Հայրապետյանը «90 ամյակի հոբելյանական» մեդալներ շնորհեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետևյալ ծառայողներին.

- ծառայության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Խաչատրյանին,

- քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մինասյանին,

-  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Յ.Սրապիոնյանին,

- ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Մ. Խաչատրյանին,

- ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Հ. Դավթյանին,

- քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի 3-րդ դասակի սովորող, ոստիկանության  սերժանտ Ջ. Հարությունյանին։