Դիմորդ 2018


20.12.2018 00:12

Նոր ընդունելություն, նոր քննություններ, նոր հեռանկարներ

Նոր ընդունելություն, նոր քննություններ, նոր հեռանկարներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրկին եռուզեռ է: Ոստիկանությունում ծառայել ցանկացող մի խումբ պատրաստակամ երիտասարդներ եկել էին ծանոթանալու առաջիկա քննական մարտահրավերներին:

2018թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ընդունող հանձնաժողովի հանդիպումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ հոսքի դիմորդների հետ:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին՝ հույս հայտնելով, որ ընդունելության ստուգումներից հետո նրանց կտեսնի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքում:

Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկները: