Նորություններ

Վերադառնալ
20.05.2019

Կրթահամալիրի ծառայողները որակավորման բարձրացման դասընթաց անցան ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում

Կրթահամալիրի ծառայողները որակավորման բարձրացման դասընթաց անցան ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի համագործակցության շրջանակներում 2019 թվականի մայիսի 13-ից 18-ը կրթահամալիրի հինգ ծառայողներ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում անցան 36 ժամ ընդհանուր ծավալով որակավորման բարձրացման դասընթաց` «Նորարարական կրթական տեխնոլոգիաները բարձրագույն կրթության մեջ» լրացուցիչ մասնագիտական ծրագրով:

Դասընթացի մասնակիցներն էին՝ ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, քոլեջի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մ.գ.թ., ոստիկանության մայոր Գալինա Ռուսակովան, ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյանը, ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Աբգար Մարգարյանը և կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը: Մասնակիցներն ատեստավորման արդյունքներով ստացան որակավորման բարձրացման վկայականներ:

Դասընթացի անցկացման հետ մեկտեղ կրթահամալիրի ծառայողները ծանոթացան ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում իրականացվող կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման և տեխնիկական ապահովման առանձնահատկություններին, նյութատեխնիկական բազային և առանձին ստորաբաժանումների գործունեության հիմնական ուղղություններին, մասնակցեցին տարբեր ամբիոնների կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկումներին: Այցի շրջանակներում մշակվեց և հաստատվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպման համեմատական վերլուծության պլանը: