Նորություններ

Վերադառնալ
19.02.2018

Կրթահամալիրի թիմը ոստիկանության արագ շախմատի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը

Կրթահամալիրի թիմը ոստիկանության արագ շախմատի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը

 ՀՀ ոստիկանության ծառայողակիրառական մարզաձևերի սպորտային միջոցառումների 2018 թվականի օրացույցային պլանի համաձայն սույն թվականի փետրվարի 14-ից 16-ը Երևանում անցկացվեց Ոստիկանության 100-ամյակին նվիրված ոստիկանության արագ շախմատի առաջնությունը։

Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության 22 ստորաբաժանումների  և Արցախի Հանրապետության թիմերը։ Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեց կրթահամալիրի հավաքականը հետևյալ կազմով՝

-  Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական նիրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Բաբախանյան,

-  Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյան,

-   Ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի ընդհանուր և ոստիկանության զորքերի տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Հայկ Կուծանյան,

-   Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ալբիկ Մինասյանը։

Թիմային երկրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մեդալներով։