Դիմորդ 2019


19.02.2019 00:02

Սովորողները՝ կրթահամալիրի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Սովորողները՝ կրթահամալիրի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ 2019 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի հանդիպումը կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման առաջինից երրորդ կուրսերի սովորողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, իրավագիտության ֆակուլտետի ղեկավար և տեսչական կազմը: Օրակարգում ուսումնական  գործընթացի և կարգապահության ամրապնդման վերաբերյալ հարցեր էին:  Կարևորելով ուսումնական պարապմունքների արդյունավետության բարձրացումը, դրանց  հաճախելիության պատշաճ մակարդակի ապահովումը՝ կրթահամալիրի պետը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ գերազանց սովորողների թվի և միջին որակական գնահատականի առումով առաջադիմությունն ակնառու է, այնուամենայնիվ, չպետք է բավարարվել դրանցով: Թեև ձեռքբերումներ են արձանագրվել նաև կարգապահության իմաստով, սակայն այն շարունակում է մնալ օրակարգային հարց: Կրթահամալիրի պետը լավագույն սովորողներին շնորհակալություն հայտնեց բարեխղճության համար և վերահաստատեց ուսումնական գործըն­թացի շարունակական բարելավման կապակցությամբ բոլոր սովորողների կարծիքը հաշվի առնելու պատրաստակա­մու­թ­յունը: Հանդիպման ավարտին ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը պատասխանեց սովորողների հարցերին: