Նորություններ

Վերադառնալ
18.04.2019

Ոգեշնչող տոնական դաս

Ոգեշնչող տոնական դաս

2019թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության տոնի կապակցությամբ կրթահամալիրի ակադեմիայի երրորդ կուրսի առաջին դասակում դասը վարում էր կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Նա նախ շնորհավորեց սովորողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա՝ իր մասնագիտական հարուստ փորձը փոխանցեց ոստիկանության ապագա ծառայողներին և հորդորեց, որ ոստիկանության ծառայողի այսպիսի բարդ ու պատասխանատու մասնագիտության մեջ հաջողությունների հասնելու համար պետք է սիրել այն, զինվել կայուն գիտելիքներով, տիրապետել մասնագիտական ունակությունների և հմտությունների։  

Այնուհետև պարոն Եսայանը սիրով պատասխանեց սովորողներին հետաքրքրող բոլոր հարցերին։  

Դասի վերջում նրանք  շնորհակալություն հայտնեցին պարոն Եսայանին հետաքրքիր, նպատակային և բովանդակալից դասի համար՝ նշելով, որ նման դասերը շատ ոգեշնչող են, և ցանկալի է, որ շարունակական լինեն: