Նորություններ

Վերադառնալ
18.02.2019

Կրթահամալիրի թիմը կրկին լավագույնների շարքում է

Կրթահամալիրի թիմը կրկին լավագույնների շարքում է

ՀՀ ոստիկանության ծառայողակիրառական մարզաձևերի սպորտային միջոցառումների 2019 թվականի օրացուցային պլանի համաձայն փետրվարի 13-ից 15-ը Երևանում անցկացվեց արագ շախմատի առաջնություն, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանության 27 հավաքական թիմերը։ Երկօրյա պայքարի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը գրավեց պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ հետևյալ կազմով.

  • Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Բաբախանյան,
  • Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյան
  • Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Կուծանյան,
  • Թիմի ներկայացուցիչ, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի մարտական, ֆիզիկական և ՀՏՊ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ալբիկ Մինասյան։

Թիմային առաջին տեղը գրավեց Երևան քաղաքի վարչության թիմը, երրորդ տեղը՝ պարեկապահակետային ծառայության գնդի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով։