Նորություններ

Վերադառնալ
18.04.2019

Մեկնարկեց «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» եռօրյա ցուցահանդեսը

Մեկնարկեց «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» եռօրյա ցուցահանդեսը

Ապրիլի 17-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։

Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Միջոցառման նպատակը դպրոցականներին, ուսանողներին և այլ շահագրգիռ անձանց ժամանակակից կրթության ոլորտին վերաբերող տեղեկատվության տրամադրումն է։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Կրթահամալիրի տաղավարում  նրան դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ով ներկայացրեց կրթահամալիրի առաջիկա ծրագրերը։

Տաղավարում ներկայացված են նաև կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հրատարակումները: Երեք օրերի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական ստորոբաժանումների, գործող կրթական ծրագրերի, ընդունելության կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն են տրամադրելու ինչպես կրթահամալիրի աշխատակիցները, այնպես էլ սովորողները։