Նորություններ

Վերադառնալ
14.11.2018

Իրավունքի դասավանդման մեթոդիկայի առանձնահատկությունները

Իրավունքի դասավանդման մեթոդիկայի առանձնահատկությունները

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունքների շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Ինչպես միշտ, ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ուսումնական ստորաբաժանումների ղեկավար կազմը, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ծառայողները: «Իրավունքի դասավանդման մեթոդիկայի առանձնահատկությունները» խորագրով մասնագիտական պարապմունքն անցկացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Հ. Մուրադյանը: Պարապմունքի շրջանակներում շեշտադրում կատարվեց իրավական կրթության նպատակների, իրավունքի դասավանդման մեթոդիկա դասընթացի առաքելության, գործառույթների, իրավունքի դասավանդման մեթոդիկայի սկզբունքների, իրավունքի ուսուցման համար անհրաժեշտ մեթոդների ընտրության չափանիշների վրա: Բանախոսն ընդգծվեց իրավական համաու­սուցման և իրավական դաստիա­րակության գործընթացում իրավական կրթության ժամանակակից, առաջադեմ մեթոդների կիրառության անհրաժեշտությունը: