Դիմորդ 2019


14.06.2019 00:06

Կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի շրջանավարտներն ստացան իրենց դիպլոմները

Կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի շրջանավարտներն ստացան իրենց դիպլոմները

Բարձրագույն կրթական երկրորդ աստիճանը նվաճելը պահանջում է քրտնաջան աշխատանք, անքուն գիշերներ և գիտելիքներով հարուստ հմտությունների ձեռքբերում:

2019թ. հունիսի  14-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր  արարողությունը, որին ներկա էին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի ղեկավարությունը, ամբիոնների պետերը, դասախոսները, շրջանավարտների հարազատները: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ կրթահամալիրի պետ Մ.Բաբայանը: Նա հույս հայտնեց, որ մագիստրատուրայի շրջանավարտները հետագայում կշարունակեն իրենց գիտական գործունեությունը: Ելույթներ ունեցան կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Տ.Եսայանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, մագիստրատուրայի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ.Թեմուրյանը:

Գերազանցության դիպլոմի արժանացած՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Մ.Ղազարյանը շրջանավարտների անունից  շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ իրենց հարուստ փորձը փոխանցելու և մասնագիտական վերելքի ճանապարհին անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար: