Նորություններ

Վերադառնալ
14.05.2019

Անցկացվեց ուսանողական խորհրդի հերթական նիստը

Անցկացվեց ուսանողական խորհրդի հերթական նիստը

2019թ. մայիսի 10-ին կրթահամալիրի ուսանողական խորհուրդն անցկացրեց իր հերթական նիստը: Ուսանողական խորհրդի հրավերով նիստին ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ով հանդես եկավ բացման խոսքով: Իր խոսքում Մ. Բաբայանը հատկապես կարևորեց ուսանողական խորհրդի դերը՝ որպես ուսանողական համայնքի և կրթահամալիրի ղեկավարության կապող օղակ: Մ. Բաբայանը բարձր գնահատեց այն աշխատանքները, որոնք այժմ իրականացնում է ուսանողական խորհուրդը, միևնույն ժամանակ հորդորեց ավելի ակտիվորեն և պատասխանատվությամբ վերաբերվել ստանձնած պարտականություններին:

Այնուհետև, ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության սերժանտ Ս. Բադալյանը ներկայացրեց նիստի օրակարգային հարցերը: Մասնավորապես, քննարկվեցին ուսանողների ՀՀ իրավապահ այլ մարմիններում պրակտիկա անցնելու, որոշ դասավանդվող առարկաների ուսումնական պլանների և հատկապես ուսումնական ժամաքանակների վերանայման, վճարովի ուսուցման ձևով սովորողների վարձավճարների կրթական և այլ հիմնադրամների միջոցներով սուբսիդավորելու հարցերը և այլն: Այնուհետև ուսանողական խորհրդի անդամները տարատեսակ հարցերի շուրջ իրենց մտահոգությունները ներկայացրին կրթահամալիրի պետ Մ. Բաբայանին:

Լսելով ուսանողական խորհուրդի առաջադրած հարցերը և մտահոգությունները՝ կրթահամալիրի պետ Մ. Բաբայանը դրանցից մի քանիսին տվեց սպառիչ պատասխաններ և լուծումներ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ուսանողներին մտահոգող բոլոր հարցերը գտնվել և գտնվում են կրթահամալիրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: