Դիմորդ 2019


13.05.2019 00:05

Անցկացվեց հերթական վարպետության դասը

Անցկացվեց հերթական վարպետության դասը

2019թ. մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց վարպետության դաս` «Համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպում առարկայի դասավանդման առանձնահատկությունները»  թեմայով:  Այն ներկայացրեց  կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ.Ավագիմյանը: Վերջինս  նշեց, որ տվյալ առարկայի դասավանդման առանձնահատկությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության համակարգում ծառայության նոր մոդելի ներդրումով:  Բանախոսը նշեց, որ նոր առարկայի դասավանդումը պահանջում է ուսուցման նոր մեթոդներ: Մեթոդի ընտրությունը կապելով դասավանդվող առարկայի բովանդակության և նպատակների հետ՝ զեկուցողը հիմնավորվեց  ինտերակտիվ մեթոդի առաջնահերթության պատճառները, ներկայացրեց  համայնքային ոստիկանության գաղափարախոսությանը և ռազմավարությանը համահունչ մեթոդների կիրառումը ինչպես դասախոսությունների, այնպես էլ գործնական ու սեմինար պարապմունքների անցկացման ժամանակ:  Վ. Ավագիմյանը կարևորեց ուսանողների ակտիվ ներգրավվածության ապահովումը առարկայի դասավանդման ընթացքում,  միջազգային փորձի կիրառումը, տարբեր մոդելների և տեսությունների օգտագործումը գործնական պարապմունքներն  արդյունավետ անցկացնելու նպատակով: Համայնքային ոստիկանության գաղափարախոսության հիմքը համարելով բնակչության ներգրավվածության ապահովումը սպասարկվող տարածքում հիմնախնդիրների լուծման գործընթացում և փոխվստահության մթնոլորտում բնակչությանը ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ զեկուցողը նշեց այն հիմնական միջոցներն ու մեթոդները, որոնք ուսուցանվում են ապագա համայնքային ոստիկանության ծառայողներին` բնակչության հետ համագործակցություն ձևավորելու համար: