Նորություններ

Վերադառնալ
13.03.2019

Վարպետության դաս կրթահամալիրում

Վարպետության դաս կրթահամալիրում

2019 թվականի մարտի 13-ին ոստիկանության կրթահամալիրի ակումբում անցկացվեց հերթական վարպետության դասը «Մարտավարամասնագիտական պատրաստության առարկաների ուսուցման մեթոդիկա» թեմայով: Բանախոսն էր մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Զ. Ֆրանկյանը, ով թեման ներկայացրեց կոնկրետ ոլորտի ուսուցման օրինակով, այն է` ոստիկանության ծառայողներին ինչպես սովորեցնել հատուկ միջոցներ գործադրել:

Այնուհետև ելույթով հանդես եկավ կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը և ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրը պետական հավատարմագրման ներկայացնելու չափանիշներն ու այդ առումով իրականացվող ինքնավերլուծության աշխատանքները: Զեկուցողը նշեց, որ կրթահամալիրը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ պետական հավատարմագրման գործընթացն անցնելու համար: Նշված գործընթացը տեղի է ունենալու 2019 թվականի ընթացքում և սեպտեմբերի առաջին կեսին նախատեսվում է փորձագիտական խմբի այցը կրթահամալիր՝ ինստիտուցիոնալ (կառուցվածքային) գնահատում իրականացնելու համար: Ներկայացվեցին նաև հավատարմագրման համար անհրաժեշտ չափանիշներն ու չափորոշիչները: