Նորություններ

Վերադառնալ
12.12.2018

Կրթահամալիրի գրադարանը համալրվեց մասնագիտական գրականությամբ

Կրթահամալիրի գրադարանը  համալրվեց մասնագիտական գրականությամբ

2018 թվականի դեկտեմբերի 11-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մ. Մարտիրոսյանը և Ձ. Վանեսյանը։ Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը և ոստիկանության մայոր Տ. Թևոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Անչափահասների գործերով ոստիկանության աշխատակիցների վերապատրաստման մոդուլ» ձեռնարկը, որն ստեղծվել է  «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի և ՀՀ ոստիկանության համատեղ նախաձեռնությամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետների ներգրավմամբ: Ձեռնարկը մշակվել և տպագրվել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ֆինանսական աջակցությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող «Համայնքային կապեր՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակում:

Ձեռնարկի վերաբերյալ իր դրական եզրակացությունն հայտնեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը՝ գնահատելով այն որպես ստացված աշխատանք, որը կարող է նպաստել կրթահամալիրում իրականացվող ուսումնական գործընթացների շրջանակում բազմակողմանի և արդյունավետ ուսուցմանը։

Հյուրերը ոստիկանության կրթահամալիրին նվիրեցին նշված ձեռնարկի 40 տպագիր օրինակ։  Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև կրթահամալիրի կայքէջում։