Նորություններ

Վերադառնալ
12.04.2019

Տիեզերագնացության օր

Տիեզերագնացության օր

2019թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ և սովորողներ, ավանդույթի համաձայն, լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեցին Գրիգոր Գուրզադյանի հիմնադրած տիեզերքի թանգարան: Նախքան այցելությունը սովորողները հետաքրքիր տեղեկություններ են ստանում տիեզերագնացության, ինչպես նաև տիեզերքի նվաճման գործում հայ աշխարհահռչակ գիտնականների հաջողությունների մասին: Նրանք արդեն քաջատեղյակ են Գրիգոր Գուրզադյանի կենսագործունեությանը, ինչպես նաև գիտեն, որ թռիչքից առաջ 40 տիեզերագնաց իրենց վերապատրաստումն անցել է Գառնիում՝ անձամբ Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ: Այցելության սկզբում գնդապետ Ա.Հայրապետյանը կրթահամալիրի ղեկավարության և  պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև սովորողների անունից  թանգարանի տնօրինությանը և աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և կրթահամալիրի կողմից հուշանվերներ հանձնեց:

Թանգարանի ղեկավարությունը կրթահամալիրի պատվիրակությանը հանգամանորեն ծանոթացրեց ցուցադրված բոլոր նմուշներին, ինչպես նաև հետաքրքիր փաստեր ներկայացրեց տիեզերագնացների մասին:

Նման միջոցառումները շատ կարևոր են սովորողների աշխարհայացքի ձևավորման և ազգային արժանապատվության բարձրացման գործում: