Նորություններ

Վերադառնալ
12.12.2018

Կրթահամալիրում անցկացվեց «Մանկավարժական կոնֆլիկտներ» թեմայով մասնագիտական պարապմունք

Կրթահամալիրում անցկացվեց «Մանկավարժական կոնֆլիկտներ» թեմայով մասնագիտական պարապմունք

Մանկավարժական գործունեությունը կրթահամալիրի առանցքային առաքելությունն է, ուստի, կարևորվում է դրա հետ կապված ցանկացած խնդրի ուսումնասիրում:

2018թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական  անձնակազմի հետ անցկացվեց մասնագիտական պարապմունք «Մանկավարժական կոնֆլիկտներ» թեմայով, որը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր  Ն. Նազարյանը:

Պարապմունքին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ուսումնական ստորաբաժանումների ղեկավար կազմը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Թեմայի շրջանակներում բանախոսն անդրադարձավ մանկավարժական գործունեության ընթացքում կոնֆլիկտների դերին ու նշանակությանը, կոնֆլիկտների հիմնական առանձնահատկություններին, դրանց ընթացքին ու զարգացման օրինաչափություններին, հիմնական տեսակներին, կատարած գործառույթներին:

Ներկայացվեցին մանկավարժական կոնֆլիկտների առաջացման գործում ինչպես դասախոսների, այնպես էլ սովորողների դերը, այդ գործընթացում կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները:

Ն. Նազարյանը կարևորեց նաև մանկավարժական գործունեության մեջ կոնֆլիկտների կառավարման առանձնահատկությունները, դասախոսների կողմից լսարանում առաջացող տիպական կոնֆլիկտների կառավարման կառուցողական հնարքների կիրառման հմտություններին տիրապետելու անհրաժեշտությունը:

Բանախոսի ելույթից հետո տեղի ունեցավ քննարկում: