Նորություններ

Վերադառնալ
10.05.2019

Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների այցը ոստիկանության կրթահամալիր

Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների այցը ոստիկանության կրթահամալիր

Մեծանուն կոմպոզիտորի 92-ամյա տարեդարձին ընդառաջ՝ 2019թ. մայիսի 7-ին Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի ղեկավարությունը և սաները հյուրընկալվել էին ոստիկանության կրթահամալիրում: Դպրոցի սաները հրաշալի կատարումներով ներկայացրին Հեքիմյանի և անվանի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ և տոնական տրամադրություն ստեղծեցին դահլիճում: Համերգին ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի պետ, ոտիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ, անձնակազմը և սովորողները:

Համերգից առաջ ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ Դավիթ Հովսեփյանը և լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ռոզա Մուսայելյանը հանգամանորեն ներկայացրին միլիցիայի գեներալ-մայոր և անվանի կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը: Վերջում պարոն Բաբայանը բարձր գնահատեց դպրոցի սաների կատարումները և շնորհակալագիր հանձնեց Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն տիկին Մոնիկա Պետրոսյանին:

Համերգի ավարտից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին կրթահամալիրի տարածքում գտնվող Ա. Հեքիմյանի կիսանդրուն: Կրթահամալիրի ղեկավարությունը նշեց, որ այս սաներից կարող են ձևավորվել նոր հեքիմյաններ՝ ոստիկանության գեներալներ, անվանի կոմպոզիտորներ: