Դիմորդ 2019


12.04.2019 00:04

Հերթական վարպետության դասը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հերթական վարպետության դասը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2019 թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնամեթոդական միջոցառումների կազմակերպման շրջանակներում անցկացվեց «Առաջնորդություն և լսարանային միջավայր» խորագրով հերթական վարպետության դասը, որը վարում էր կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը: Նա ներկայացրեց առաջնորդության էությունը, լսարանային միջավայրի առանձնահատկությունները, այդ միջավայրի ձևավորման մարտահրավերները և առաջնորդության դերն այդ խնդիրների լուծման գործում:

Թեմայի ներկայացումից հետո Ռ. Մարանդյանը հանգամանալից պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հարցերին։