Նորություններ

Վերադառնալ
09.05.2019

Կրթահամալիրը մասնակցեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Կրթահամալիրը մասնակցեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Յուրաքանչյուր հայ մարդու լուսանկարչական արխիվում խնամքով ու առանձնակի վերաբերմունքով պահպանված են իրենց հերոս նախնիների լուսանկարները:

2019թ. մայիսի 9-ին Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթը, որին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներն ու ծառայողները: Նրանց ձեռքին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի հերոս նախնիների լուսանկարներն էին: Քայլելով Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից դեպի Հաղթանակ զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանը՝ մասնակիցներն այդ կերպ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոս նախնիների հիշատակին:

Քայլերթը շարունակվեց տոնական համերգով, որն առավել ընդգծեց օրվա խորհուրդը հայրենական, ազգային և ռազմահայրենասիրական երգերով ու պարերով։