Դիմորդ 2019


08.05.2019 00:05

Անցկացվեց կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Անցկացվեց կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Սույն թվականի մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի 5-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ՀՀ ոստիկանության պետին ներկայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ համապատասխան առաջարկությունները, հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրում կրթական ծրագրերի մշակման կարգը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագրերը: