Դիմորդ 2019


07.05.2019 00:05

«Հաղթանակի թելադրություն»

«Հաղթանակի թելադրություն»

2019թ. մաիսի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջին և երկրորդ կուրսի մի խումբ սովորողներ մասնակցեցին համառուսական պատմական թելադրությանը՝ Մեծ Հայրենականի իրադարձությունների թեմայով, որն ուներ «Հաղթանակի թելադրություն» խարագիրը: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ բոլոր երկրներում:

      «МИР» հեռուստաալիքին տրված հարցազրուցում սովորողները նշեցին միջոցառման կարևորությունն իրենց պապերի հիշատակի պահպանման համար, որոնք, չխնայելով իրենց կյանքը, նահատակվեցին, որպեսզի գալիք սերունդներն ապրեն  խաղաղ երկնքի տակ:

   Արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 12-ին մրցույթի կայքով:    Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով: