Նորություններ

Վերադառնալ
07.05.2019

Ներկայացվեցին կրթահամալիրի հավատարմագրման երկու չափանիշների ինքնավերլուծության արդյունքները

Ներկայացվեցին կրթահամալիրի հավատարմագրման երկու չափանիշների ինքնավերլուծության արդյունքները

2019 թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Բուհի հավատարմագրման նշանակությունը, գործընթացն ու չափանիշները թեմայով հերթական հանդիպումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատակիցների հետ: Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին ՀՀ կառավարության  2011 թվականի հունիսի 30-ի N 959-Ն որոշմամբ հաստատված ենթակառուցվածքային հավատարմագրման մասնագիտության կրթական ծրագրերի և ուսանողների չափանիշների ինքնավերլուծության արդյունքները: Որպես բանախոսներ՝ հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը  և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ  Ն. Վարյանը: Բանախոսները ներկայացրին նշված չափանիշների և վերջիններիս չափորոշիչների էությունն ու բովանդակությունը և դրանց ապահովման ներկրթահամալիրային մեխանիզմներն ու ընթացակարգերը: