Դիմորդ 2019


06.03.2019 00:03

Դասախոսություն կրթահամալիրում

Դասախոսություն կրթահամալիրում

2019 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում արդեն ավանդույթ դարձած ամենշաբաթյա վարպետության դասեր միջոցառման շրջանակներում ներկայացվեց «Արտարկումը (էքստրապոլյացիա) ուսումնական գործընթացում» թեմայով դասախոսությունը:

Բանախոսը՝ հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Նազարյանը, ներկայացրեց ուսումնական գործընթացի հիմնական բաղադրիչների, այն է՝ դասախոսի, լսարանի և առարկայի ներկայացման առանձնահատկությունների ճիշտ համադրման գործընթացում արտարկման՝ որպես տրամաբանական-մեթոդաբանական հնարքի դերն ու նշանակությունը:

Ելույթի ավարտին որոշվեց մարտի 6-ին կազմակերպել կլոր սեղան-քննարկում  արտարկման մեթոդը ոստիկանության աշխատանքի բարելավման ուղղությամբ կիրառելու նպատակով: