Դիմորդ 2019


07.06.2019 00:06

Մասնագիտական պարապմունք պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար

Մասնագիտական պարապմունք պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար

2019 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացվեց «Սովորողների հոգեբանական-տիպաբանական առանձնահատկությունները» թեմայով մասնագիտական պարապմունք:

Պարապմունքն անցկացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ն.Նազարյանը:

Թեմայի շրջանակներում բանախոսն անդրադարձավ մանկավարժական գործունեության ընթացքում սովորողների հոգեբանական մի շարք առանձնահատկությունների` դրդապատճառային ոլորտի, հոգեկան գործընթացների,  հուզակամային ոլորտի, խառնվածքի ու բնավորության գծերի քննարկմանը: Ներկայացվեց խառնվածքի տարբեր տիպեր ունեցող սովորողների անձնային առանձնահատկությունները, նրանց հետ արդյունավետ աշխատելու հոգեբանամանկավարժական մի շարք հնարքներ և մեթոդներ:

Բանախոսի ելույթից հետո տեղի ունեցավ քննարկում: