Դիմորդ 2019


05.04.2019 00:04

Կրթահամալիրի սովորողներն այցելեցին թիվ 94 ավագ դպրոց

Կրթահամալիրի սովորողներն այցելեցին թիվ 94 ավագ դպրոց

2019 թվականի ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամների կողմից  ճանաչողական այց  կազմակերպվեց Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց: Այցի նպատակն էր ներակայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության սերժանտ Վազգեն Աղաբեկյանը: Այնուհետև ոստիկանության սերժանտ Սերգեյ Բադալյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ընդունելության կարգն ու պայմանները, իսկ Վալյա Մարտիրոսյանը՝ կրթահամալիրում գործող իրավաբանական  կլինիկան:

Այցի ընթացքում ուսանողական խորհրդի անդամները պատասխանեցին դպրոցականների հարցերին: