Նորություններ

Վերադառնալ
05.04.2019

Հանդիպում դիմորդների հետ

Հանդիպում դիմորդների հետ

Ընդունող հանձնաժողովը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ 2019թ. ապրիլի 5-ին հանդիպեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա 3-րդ հոսքի դիմորդների հետ: Հանդիպման ընթացքում ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին, ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին, պայմաններին և հույս հայտնեց, որ ստուգումների ավարտին նրանք կհամալրեն ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը:

Հանդիպման ավարտին դիմորդներն ստացան ստուգման թերթիկները: