Դիմորդ 2018


06.02.2018 00:02

Ճանաչողական այց Վրաստանի ՆԳՆ ակադեմիա

Ճանաչողական այց Վրաստանի ՆԳՆ ակադեմիա

2018 թվականի  հունվարի 29-ից փետրվարի 2-ը  ճանաչողական այցով Վրաստանի ՆԳՆ ակադեմիայում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 5 ծառայողներ` ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային   համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դանիելյանը, քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ  տակտիկական պատրաստականության  ամբիոնի դասախոս,  ոստիկանության մայոր Ա. Ավակիմովը, ուսումնական  կենտրոնի ընդհանուր պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Բաղդասարյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական  գործընթացի  կազմակերպման  և  վերահսկման  բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ն.Վարյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Գրիգորյանը:

Այցի ընթացքում  հանդիպումներ եղան  Վրաստանի  ՆԳՆ ակադեմիայի   ռեկտորի՝  Գիվի  Միկանաձեի, նրա տեղակալների   և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Կրթահամալիրի  ներկայացուցիչները եղան ակադեմիայի կրիմինալիստիկայի լաբորատորիայում, ինչպես նաև կիսաբաց և ինտերակտիվ (լազերային) հրաձգարաններում:

Շրջայցի    ընթացքում    մանրամասն  ներկայացվեցին ուսումնական հաստատության գործունեության  առանձնահատկությունները, վերապատրաստման և   ընդունելության  կարգերը։

Կազմակերպվեց  նաև այցելություն Վրաստանի ՆԳՆ «112» ծառայության ինովացիոն և  օպերատիվ կառավարման կենտրոններ, կրիմինալիստիկայի վարչություն: Այցը  բաղկացած էր նաև մշակութային մասից, որի շրջանակներում կրթահամալիրի  ներկայացուցիչները եղան  Ստալինի տուն-թանգարանում` Գորիում, Ջվարի վանական համալիրում:

Հանդիպումների ընթացքում իրականացվեցին համագործակցության առավել արդյունավետ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուղիների վերաբերյալ քննարկումներ։