Նորություններ

Վերադառնալ
31.05.2019

Ֆուտբոլային մրցաշար կրթահամալիրում

Ֆուտբոլային մրցաշար կրթահամալիրում

2019 թվականի մայիսի 21-ից 31-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն։ Առաջնությանը մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ և երրորդ, քոլեջի առաջին, երկրորդ կուրսերի սովորողները  և ուսումնական կենտրոնի թիմը։ Թիմերը բաժանվեցին խմբերի։

Երրորդ տեղի համար պայքարում ակադեմիայի երրորդ կուրսը նվազագույն հաշվով հաղթեց ակադեմիայի երկրորդ կուրսին։

Մայիսի 31-ին տեղի ունեցած եզրափակիչ խաղում միմյանց հետ հանդիպեցին քոլեջի առաջին կուրսի և ուսումնական կենտրոնի թիմերը։ Խաղը շատ դիտարժան էր։ Երկու թիմերի ֆուտբոլիստները պայքարում էին ամեն գնդակի համար։ Խաղի ավարտից երկու րոպե առաջ քոլեջի թիմը կարողացավ գրավել դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։2։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը մրցանակային տեղերն  զբաղեցրած մասնակիցներին պարգևատրեց դիպոմներով և մեդալներով։ Փոխանցիկ գավաթը նվաճեց քոլեջի առաջին կուրսի թիմը։

Արդյունքում կազմվեց կրթահամալիրի հավաքական թիմը, որը կմասնակցի ոստիկանության մինի ֆուտբոլի առաջնությանը։