Դիմորդ 2019


04.04.2019 00:04

Միջին խմբի պաշտոններում ծառայելու պատրաստակամությամբ

Միջին խմբի պաշտոններում ծառայելու պատրաստակամությամբ

Ոստիկանության համակարգը բանիմաց մասնագետներով համալրելու շրջանակներում սպայական պաշտոնների նշանակվող բարձրագույն կրթություն ունեցող 45 թեկնածուները 2019 թվականի ապրիլի 3-ին և 4-ին մասնակցեցին ֆիզիկական պատրաստականության ստուգմանը:

Դիմորդներից 37-ը հաղթահարեց փորձությունը: Սահմանված մյուս փուլերը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանք կնշանակվեն համապատասխան պաշտոնների և կգործուղվեն կրթահամալիր՝ մասնակցելու ՀՀ ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակվածների համար անցկացվող եռամսյա վերապատրաստման դասընթացին:   

Շնորհավորելով դիմորդներին՝ հուսով ենք, որ վերջիններս բարեհաջող կավարտեն ուսումնական ընթացքը, և մենք նրանց կտեսնենք ոստիկանական ընտանիքի շարքերում: