Դիմորդ 2018


05.12.2018 00:12

«Համայնքային ոստիկանության մարտավարությունը տարածքում հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման աշխատանքներում»

«Համայնքային ոստիկանության մարտավարությունը տարածքում հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման աշխատանքներում»

2018 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի, վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2018-2019 ուստարվա երկրորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի պետ, ի­րավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ադամյանը, ոս­տի­կա­նության լեյտենանտ Մ. Խերան­յանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Համայնքային ոստիկանության մարտավարությունը տարածքում հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման աշխատանքներում»:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը: Նա լու­սա­բա­նեց համայնքային ոստիկանության մարտավարության առանձնահատկությունները, անդրադարձավ համայնքային ոստիկանության գործելակերպին ժողովրդավարական ոստիկանության համատեքստում, զուգահեռներ անցկացրեց համայնքային ոստիկանի ծառայության և տեղամասային տեսուչի աշխատանքային գործունեության միջև:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցողին հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: