Նորություններ

Վերադառնալ
15.03.2018

Շնորհավորում ենք հերթական հաղթանակը

Շնորհավորում ենք հերթական հաղթանակը

Շնորհավորում ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Գալինա Ալեքսանդրի Ռուսակովային «Մեծ հաղթանակի հերոսները» խորագրով համառուսաստանյան գրական մրցույթում հերթական հաղթանակի համար: Մրցույթի կազմակերպիչներն էին ռուսաստանյան ռազմապատմական հաստատությունը, ՌԴ պաշտպանության նախարարության մշակույթի վարչությունը, ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Ռուսաստանի պետական գրադարանը, ՌԴ մշակույթի նախարարությունը և «Նե սեկրետնո» հրատարակչական տունը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տասնյակ հայ ռազմագերիների կյանքեր փրկած Սուրեն Մնացականյանի հերոսական կյանքը լուսաբանող «Արարատի աստղը» գրական ստեղծագործության շնորհիվ՝ հեղինակը դարձավ «Մեծ հաղթանակի հերոսները» համառուսաստանյան երկրորդ գրական մրցույթի մրցանակակիր:

Մաղթում ենք Գալինա Ռուսակովային նորանոր ստեղծագործական հաջողություններ: