Նորություններ

Վերադառնալ
15.06.2018

Մինի ֆուտբոլի առաջնություն կրթահամալիրում

Մինի ֆուտբոլի առաջնություն կրթահամալիրում

2018թ. հունիսի 11-15-ը սպորտային միջոցառումների պլանի համաձայն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց Կրթահամալիրի մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում էին ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի սովորողները:   

Առաջնության արդյունքում երրորդ մրցանակային տեղն զբաղեցրեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման երրորդ կուրսի թիմը:

Եզրափակիչում հանդիպեցին ուսումնական կենտրոնի և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման առաջին կուրսի թիմերը: Անզիջում և դինամիկ խաղում 4:3 հաշվով հաղթեց ուսումնական կենտրոնի թիմը:

Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մեդալներով, իսկ հաղթող թիմը՝ փոխանցիկ գավաթով և համապատասխան դիպլոմներով ու մեդալներով:

Առաջնության արդյունքում կազմվեց Կրթահամալիրի  հավաքական թիմը, որը հունիսի 18-22-ը կմասնակցի ՀՀ ոստիկանության մինի ֆուտբոլի առաջնությանը: