Դիմորդ 2018


25.05.2018 00:05

«Հայոց պետականության մարտահրավերները 21-րդ դարում. արագ փոփոխվող իրականություն և պետաիրավական ռազմավարություն» խորագրով միջոցառում կրթահամալիրում

«Հայոց պետականության մարտահրավերները 21-րդ դարում. արագ փոփոխվող իրականություն և պետաիրավական ռազմավարություն» խորագրով միջոցառում կրթահամալիրում

Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին ընդառաջ 2018 թվականի մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ Կրթահամալիրում կազմակերպվեց «Հայոց պետականության մարտահրավերները 21-րդ դարում. արագ փոփոխվող իրականություն և պետաիրավական ռազմավարություն» խորագրով հանդիպում:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովում ազգային թղթակից, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ արբիտրների ասոցիացիայի խորհրդի անդամ, ՀՀ հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպության խորհրդի անդամ, ՀՀ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ակադեմիայի և քոլեջի սովորողներ: