Վերադառնալ
08.05.2024

Ավարտվեց «Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով դասընթացը

Ավարտվեց «Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով դասընթացը

      ՀՀ  ՆԳՆ կրթահամալիրում մայիսի 6-ին մեկնարկել էր «Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։ 

     Մասնակիցներն ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մարդկանց թրաֆիքինգ հասկացությունը և դրա փուլերը, շահագործման տեսակները, զոհերի նույնականացումը, քաղաքացիական հասարակության ներգրավումը թրաֆիքինգի դեմ պայքարում, մարդկանց թրաֆիքինգի համատեքստում ապացույցների հավաքագրման նպատակով տեղեկատվության հավաքում և փոխանակում, առցանց միջավայրում հանցավոր վարքագծի դրսևորման դեպքերի քննության առանձնահատկությունները, թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն մոտեցման առանձնահատկությունները և այլ թեմաներ։ 

     Որպես դասընթացավար հանդես եկավ CEPOL-ի TOPCOP ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, ոստիկանության մայոր Սարգիս Ղալթախչյանը։ 

     Դասընթացի կայացմանն անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Տիգրան Կիրակոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի  և ահաբեկչության դեմ պայքարի  վարչության՝ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հովհաննիսյանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ, ի․գ․թ․, դոցենտ Դավիթ Թումասյանը, ովքեր պրակտիկ դեպքերի օրինակներով ներկայացրին օրակարգում ընդգրկված տարբեր թեմաներ։ 

     Փակման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը՝ շեշտելով, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ։ Նա նաև նշեց, որ դասընթացի  արդյունքում մասնակիցներն  իրենց հետ տանում են ոչ միայն ոլորտին վերաբերող նոր գիտելիքներ, այլ նաև կարևոր գործնական կապեր։ 

     Մասնակիցները պարգևատրվեցին վկայագրերով։