Վերադառնալ
26.12.2023

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր  արարողություն Կրթահամալիրում

       ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր  արարողությունը: 12 շրջանավարտներից մեկն արժանացավ գերազանցության դիպլոմի։ Միջոցառմանը ներկա էր Կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի գլխավորությամբ։ Շնորհավորելով շրջանավարտներին՝ Մ․Մուրադյանը մասնագիտական նոր ձեռքբերումներ մաղթեց նրանց։

     Միջոցառման ավարտին նորընծա մագիստրոսների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ մագիստրատուրայի շրջանավարտ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ս. Բադալյանը: