Նորություններ

Վերադառնալ
01.09.2016

Գիտելիքի օրը ոստիկանության կրթահամալիրում

Գիտելիքի օրը ոստիկանության կրթահամալիրում

2016թ. սեպտեմբերի մեկին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Սովորողներին գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելու համար ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և սովորողները:

Նա ՀՀ ոստիկանության պետի և ղեկավարության անունից ողջունեց ողջ անձնակազմին և սովորողներին: Գ. Համբարձումյանը նշեց, որ ուսումնական տարվա սկիզբն առավել սպասված և հիշարժան է առաջին դասարանցիների համար, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և սովորող ուսանողների համար` պարտավորեցնող: Նա նրանց մաղթեց ուժ և եռանդ մարտահրավերներին դիմագրավելու և նոր գիտելիքներով զինվելու համար: Այնուհետև շնորհավորեց ակադեմիայի և քոլեջի գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին` ակնկալելով, որ կրթահամալիրում սովորելու տարիներին ձեռք բերված գիտելիքները ապագայում կօգտագործեն ի նպաստ ՀՀ ոստիկանության: