Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


11.12.2017 00:12

Միջազգային կլոր սեղան Կազանում

Միջազգային կլոր սեղան Կազանում

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտում անցկացվեց «Իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության կատարելագործումը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով միջազգային կլոր սեղան, որին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վարդգես Ներսիսյանը։ 

Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ֆ.Կ.Զիննուրովը։ Միջոցառման ընթացքում հնչեցին ավելի քան 20 ելույթներ։ «Կաշառակերության մասնակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին խրախուսական նորմերի կիրառման հիմնահարցերը» թեմայով զեկույց ներկայացրեց նաև ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությանն ընդունեց Թաթարստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ա.Վ.Խոխորինը, ով ողջունեց ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև հաստատված գործընկերական կապերը և ընդգծեց դրանց հետագա զարգացման կարևորությունը։

Այցի շրջանակներում անցկացվեցին նաև մշակութային միջոցառումներ, մասնավորապես այցելություն Կազանի Կրեմլ: