Նորություններ

Վերադառնալ
15.03.2016

Երջանիկ անակնկալ

Երջանիկ անակնկալ

2016թ. մարտի 15-ը հիշարժան կմնա ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի և հատկապես ամբիոնի պետի՝ ոստ. գնդապետ Անի Հայրապետյանի կյանքում: Այդ օրը լրացավ նրա՝ ՀՀ ոստիկանությունում ծառայության 20 տարին:

Տեսանյութը, որը ներկայացվեց էկրանին, ներառել էր Ա. Հայրապետյանի աշխատանքային գործունեության ողջ ընթացքը: Հուզիչ էին գործընկերների, սովորողների, ընտանիքի անդամների և պարզապես բարեկամների գնահատանքի խոսքերն ու բարեմաղթանքները:

  Տեսանյութը դիտելուց հետո կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը հոբելյարին հանձնեց Երկարամյա ծառայության առաջին աստիճանի մեդալը և շնորհավորեց՝ ցանկանալով նորանոր ձեռքբերումներ ապագա օրինապահների կրթության և դաստիարակության պատասխանատու գործում: Պատասախան խոսքով հանդես եկավ Ա. Հայրապետյանը: Նա իր երախտիքի խոսքն ասաց առաջին հերթին ՀՀ ոստիկանությանը, կրթահամալիրի ողջ աձնակազմին, սովորողներին: Նշեց, որ հետայսու ևս կաշխատի մեծ նվիրումով ու կձգտի միշտ արժանի լինել իրեն շրջապատողների գնահատանքին: 

 

Ani Hayrapetyan

Ani Hayrapetyan