Վերադառնալ
25.10.2019

Գիտական խմբակի նիստեր

Գիտական խմբակի նիստեր

2019 թվականի հոկտեմբերի 25-ին անցկացվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնների, քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակների 2019-2020 ուստարվա առաջին նիստերը:

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստին մասնակցում էր Պրոբացիայի ծառայության գլխավոր մասնագետ Նարինե Հարությունյանը։ Նա ներկայացրեց «Պրոբացիայի ծառայության դերը հանցավորության կանխարգելման գործընթացում» թեմայով զեկույց, որին հաջորդեց ակտիվ քննարկում։

 Պետաիրավական առարկաների գիտական խմբակի նիստի թեման էր «Ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ուղղությունները իրավակարգի ապահովման ոլորտում»: Թեման լուսաբանեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Ադամյանը։ Նա ներկայացրեց ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և նրանց համագործակցության հիմնական ուղղություններն իրավակարգի ապահովման ոլորտում: Նիստի ավարտին զեկուցողը պատասխանեց մասնակիցների հարցերին։