Վերադառնալ
04.04.2024

Գիտական խմբակ

Գիտական խմբակ

   2024 թվականի ապրիլի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 6.2 կետի (բարձրացնել հավաքների ազատության վերաբերյալ իրազեկվածությունը) իրականացումն ապահովելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ կուրսերի և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսերի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լ․ Ղազարյանը ներկայացրեց հավաքների ազատության դերն իրավական պետության կայացման ու զարգացման գործընթացում, անդրադարձավ հավաքի կազմակերպման և անցկացման փուլերին (իրազեկում, հավաքի սկիզբ և ավարտ, ընդհուպ՝ հավաքը դադարեցնել կամ ցրել)՝ առանձնակի կարևորելով հավաքի կազմակերպչի և ոստիկանության ներկայացուցչի փոխհամագործակցությունը հավաքների բնականոն ընթացքն արդյունավետ ապահովելու գործում։  Հանդիպման ավարտին Լ․ Ղազարյանը լուսաբանեց ոստիկանության պարտականությունները և գործելակերպի առանձնահատկությունները հավաքի ընթացքում։