Նորություններ

Վերադառնալ
24.11.2017

Տեղի ունեցավ կրթահամալիրի գիտական խորհրդի 8-րդ նիստը

Տեղի ունեցավ կրթահամալիրի գիտական խորհրդի 8-րդ նիստը

2017 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի ութերորդ նիստը: Նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանը հաստատելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի կրթության որակի ապահովման հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ուսումնական պլաններին հավանություն տալու հարցերը:

 Քննարկման արդյունքում որոշում կայացվեց հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի կրթության որակի ապահովման հանձնաժողովի կանոնակարգը, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ուսումնական պլաններին հավանություն տալու հարցի քննարկումը հետաձգվեց լրացուցիչ քննարկում կազմակերպելու նպատակով: