Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


18.12.2017 00:12

«Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության» գիտական խմբակի երկրորդ նիստը

«Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության» գիտական խմբակի երկրորդ նիստը

2017 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի և քրեական դատավարությանն ամբիոններին կից գործող «Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության» գիտական խմբակի 2017-2018 ուստարվա երկրորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Սեմերջյանը, նշված ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Բ. Ալեքսանյանը և ավագ դասախոս Ս.Մարգարյանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Հետքերի հավաքման գործընթացի կազմակերպումը»:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկան կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի բակալավրիատի առկա ուսուցման 4-րդ կուրսի սովորող Ա.Աբովյանը, ով ներկայացրեց ձեռքի հետքերի կրիմինալիստիկական առանձնահատկությունները, բնավորության, ազգային պատկանելիության խնդիրները, ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի բակալավրիատի առկա ուսուցման 3-րդ կուրսի սովորող Տ. Ալոյանը, ով ներկայացրեց մարդու ատամների հետքերն ու դրանց նշանակությունը, ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ կուրսի սովորող Ա.Գասպարյանը, ով ներկայացրեց ծակոտիաբանությունը որպես մատնահետքերի հետազոտման մեթոդ և ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 4-րդ կուրսի սովորող Ա.Աբրահամյանը, ով ներկայացրեց կենսաբանական ծագման հետքերի նշանակությունը:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զե­կու­ցողներին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: